Հոկտեմբերի 4-ին ՀՀ վաչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշումներ է ընդունել: Առաջին որոշումը վերաբերում է ՀՀ կառավարության ներկայացուցիչ նշանակելուն: Որոշման մեջ ասվում է`
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ»:
2-րդ որոշումը ՀՀ վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 24-ի որոշումն ուժը կորցրած չանաչելու մասին է: Որոշման մեջ ասվում է`
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 657-Ն որոշման N 1 հավելվածի 26-րդ կետին համապատասխան՝
1. Հաստատել «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1064-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1262-Ա որոշումը:
3-րդ որոշումը տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստի կազմակերպման և անցկացման վերաբերյալ է, որում ասվում է`
«Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստի կազմակերպման և անցկացման, ինչպես նաև Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ֆալահ Զիդանի գլխավորած պատվիրակության (22 մարդ)` 2017 թվականի սեպտեմբերի 24-26-ը Հայաստանի Հանրապետությունում (Երևան) գտնվելու ընթացքում կեցության, պաշտոնական և աշխատանքային ճաշերի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների, հուշանվերների ձեռքբերման, դահլիճի վարձակալության հետ կապված ծախսերը և այլ ծախսեր՝ 3,843.5 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացրած հաշվետվության»:
Իսկ 4-րդ որոշումը` տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ- եգիպտական միջկառավարական հանձնաժողովի նիստի կազմակերպման և անցկացման վերաբերյալ է.
«Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
Տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ- եգիպտական միջկառավարական հանձնաժողովի նիստի կազմակերպման և անցկացման, ինչպես նաև Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջազգային համագործակցության և ներդրումների նախարար Սահար Նասրի գլխավորած պատվիրակության (19 մարդ)` 2017 թվականի սեպտեմբերի 26-30-ը Հայաստանի Հանրապետությունում (Երևան) գտնվելու ընթացքում կեցության, պաշտոնական և աշխատանքային ճաշերի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների, հուշանվերների ձեռքբերման, դահլիճի վարձակալության հետ կապված այլ ծախսերը՝ 4,910.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացրած հաշվետվության»: