Հայաստանի առողջապահության ոլորտում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ քննարկում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հոգեկան և ֆիզիկական առողջության բարձրագույն ստանդարտներից օգտվելու յուրաքանչյուրի իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասին:

Հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանի առողջապահության ոլորտում մարդու իրավունքների վիճակը։

Որպես այցի վերջնական արդյունք՝ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը նախատեսում է զեկույց հրապարակել Հայաստանի վերաբերյալ և այդ առթիվ հանդիպումներ է ունեցել հայ պաշտոնյաների հետ, այցելել տարբեր բժշկական կազմակերպություններ։

Պաշտպանը կարևորել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի այցն ու նրա առաքելությունը Հայաստանում։

Մեկնաբանություններ