Քաղաքացին ինքնասպանության փորձ է կատարել` կտրելով դաստակի երակները

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 3-ին, ժամը 03:37-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մանթաշյան 1-ին փողոցի բնակարաններից մեկի քաղաքացին ինքնավնասել է կտրելով դաստակի երակները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ 1983 թ. ծնված Կ. Ս.-ը բնակարանի իր ննջասենյակում կատարել է ինքնասպանության փորձ՝ վնասելով ձախ ձեռքի բազկերակները: Շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն և հոսպիտալացրել «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Մեկնաբանություններ