ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է Օմբուդսմանների միջազգային ֆորումին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 7-ից 8-ը մասնակցել է Բիշքեկում կայացած Օմբուդսմանների միջազգային ֆորումի աշխատանքներին:

Ֆորումի ընթացքում քննարկվել են քրեակատարողական համակարգում իրականացված բարեփոխումները, ինչպես նաև՝  քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման ընթացքում օմբուդսմանների դերակատարման հարցը: Անդրադարձ է կատարվել նաև երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրների։

Ֆորումին մասնակցել են Մոլդովայի, Լիտվայի և այլ երկրների օմբուդսմաններ, Օմբուդսմանների միջազգային ինստիտուտի խորհրդի անդամներ։

Միջազգային ֆորումի ընթացքում բարձր են գնահատվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ձեռքբերումները: Այն գնահատվել է՝ որպես ընդօրինակման արժանի արդյունավետ փորձի օրինակ:

Մեկնաբանություններ