Սահմանամերձ համայնքի բնակիչները ստացան խորհրդատվություն և բուժօգնություն

?

ՀՀ ԱՆ տեղեկացնում է, որ մեկնարկել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված ժամանակացույցով սահմանամերձ համայնքների բնակչությանը խորհրդատվություն և բուժօգնություն ցուցաբերելու ծրագիրը։ Առաջինը Գեղարքունիքի մարզի Կրասնոսելսկի տարածաշրջանի սահմանապահ համայնքներ են այցելել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի առաջատար մասնագետները։

Համայնքների, մարզպետարանի և առողջապահության նախարարության կողմից համակարգված աշխատանքների արդյունքում մի քանի տասնյակ բնակիչներ հնարավորություն ունեցան իրենց իսկ բնակավայրերում ստանալու առաջատար մասնագետների բժշկական խորհրդատվություններ:

Կարևորելով սահմանամերձ համայնքների բնակչության առողջության պահպանումը` նախարարությունը, համագործակցելով մարզպետարանների և մայրաքաղաքի տարբեր բժշկակական կազմակերպությունների հետ, շարունակական կդարձնի նման այցերը։

Մեկնաբանություններ