Հանրային քննարկումների ապահովման պատասխանատու փորձագետի մրցույթ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 25-ի թիվ 858-Ն որոշման հիման վրա ստեղծվել է «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ), որի հիմնական նպատակներից է առավել կարևորություն ունեցող օրենսդրության մշակումը:

ՀՀ Արդարադատության նախարարությունից հաղորդում են, որ Հիմնադրամի կայացման և երկարաժամկետ կայունության հեռանկարով գործունեության ապահովման նպատակով  ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (այսուհետ` ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ իրականացվում է «Օժանդակություն «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն»-ի ստեղծմանը» ծրագիրը:

Վերոնշյալ ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև Հիմնադրամի գործունեության շրջանակներում կարճաժամկետ փորձագետների ներգրավման հնարավորություն:

Կատարվող աշխատանքի բնույթը

Հանրային քննարկումների ապահովման պատասխանատու փորձագետը աջակցելու է Հիմնադրամին իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման հարցում, ի թիվս այլ գործողությունների նաև՝

1) նախապես հստակեցնելով յուրաքանչյուր առանձին նախագծի դեպքում դրա հիմնական շահառուներին,

2) շահառուների հետ կազմակերպելով նախնական խորհրդակցություններ և քննարկումներ

3) ոլորտային օրենսդրության համար ստեղծելով ու վարելով հնարավոր շահառուների և ոլորտի ակտիվ հասարակական կազմակերպությունների ռեեստր

4) կազմելու է յուրաքանչյուր նախագծի քննարկումների ամփոփագրերը

5) ամենօրյա հաղորդակցություն է իրականացնելու քննարկման մասնակիցների հետ

6) հնարավոր հասանելի աղբյուրներից մոնիտորինգ է իրականացնելու  քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից օրենսդրական նախաձեռնությունների գործընթացի նկատմամբ:

Փորձագետին ներկայացվող պահանջները

Կրթություն «Սոցիոլոգիա», «Իրավագիտություն», «Քաղաքագիտություն», «Կառավարում» կամ «Հոգեբանություն» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն

Լեզուների

Իմացություն

 

1. Հայերեն (գերազանց),

2. Ռուսերեն (լավ),

3. Անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն (լավ)

Համակարգչային

Գիտելիքներ

 

Առավել անհրաժեշտ

անձնային հատկանիշներ

 

MS Office

 

 

  • Ստեղծագործական հմտություններ,
  • Աշխատանքային գործառույթների արդյունքների բարձրորակություն,
  • Կարգապահության և պատասխանատվության բարձր զգացում,
  • Բծախնդրություն,
  • Ինքնակատարելագործման ձգտում
Այլ հմտություններ Ուժեղ ներքին և արտաքին հաղորդակցման հմտություններ

 

Այլ գիտելիքներ Հիմնադրամի գործունեությանը առնչվող իրավական

ակտերի պատշաճ իմացություն:

Իրավական ակտերի հանրային քննարկումների կազմակերպման և/կամ անցկացման կամ իրավաստեղծ գործունեության համար հանրային կարծիքի հավաքման փորձառությունը կդիտվի առավելություն:

Դիմելու ընթացակարգ և պայմաններ

Հարցազրույցին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

1. անձնագիր,

2. լուսանկար և էլեկտրոնային փոստի մասին տեղեկություն պարունակող ինքնակենսագրական (CV),

Մեկնաբանություններ