Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին»» ՀՀ օրենքում լրացում կկատարվի

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը Հրայր Թովմասյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել եւ ՀՀ ԱԺ նստաշրջանի օրակար•ի նախագծում ընդգրկվելու համար դրական եզրակացություն է տվել «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին»» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթին, որը քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը: Նա ներկայացրել է առաջարկվող կարգավորումները, որոնք վերաբերում էին քաղաքացիների անհատական ծանուցմանն ինտերնետի կամ այլ միջոցներով:

Օրենքով կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է անհատական ծանուցում, անձը համարվում է պատշաճ ծանուցված նաեւ այն դեպքում, երբ տեղեկատվությունն ուղարկվել է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, եւ առկա է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստում:

Կողմերի համաձայնությամբ սահմանված դեպքերում անձը համարվում է պատշաճ ծանուցված նաեւ այն դեպքում, երբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվությունն ուղարկվել է ծանուցվող անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով եւ առկա է այն ստանալու մասին էլեկտրոնային հավաստում, եթե նույնիսկ բացակայում է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը: Սույն մասով նախատեսված դեպքում անձը պատշաճ ծանուցված է համարվում ծանուցումը ստանալուն հաջորդող հինգերորդ օրվանից:

Եթե սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան ծանուցումն ուղարկած անձը կամ մարմինը հնգօրյա ժամկետում չի ստանում ծանուցումը կարդալու մասին էլեկտրոնային հավաստում կամ ծանուցվող անձը մասնակի կամ ամբողջությամբ չի կատարում ծանուցմամբ պահանջվող գործողությունը, ապա ծանուցումը եւս մեկ անգամ ուղարկվում է ծանուցվող անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, իսկ դա ուղարկելուց հետո հնգօրյա ժամկետում այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստում չստանալու կամ ծանուցմամբ պահանջվող գործողության ամբողջական կամ մասնակի կատարում կրկին անգամ չլինելու դեպքում ծանուցումն ուղարկվում է փոստային կապի միջոցով? պատվիրված նամակով? ծանուցումը ստացող ֆիզիկական անձի դեպքում? բնակչության պետական ռեգիստրում հաշվառված հասցեով, իսկ իրավաբանական անձանց դեպքում? գտնվելու վայրի փոստային հասցեով:

Բացառությամբ սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նշված դեպքերի, անձը համարվում է պատշաճ ծանուցված ծանուցողի կողմից սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված գործողությունները կատարվելուց հետո ծանուցումը եւս մեկ անգամ ծանուցվող անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկելու եւ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում անհատական ծանուցման առկայության վերաբերյալ ծանուցում հրապարակելուց հետո տասներորդ օրը:

Բնակչության պետական ռեգիստրի տվյալների համաձայն նույնականացման քարտ չունեցող ֆիզիկական անձանց կամ պաշտոնական էլեկտրոնային փոստ չունեցող իրավաբանական անձանց անհատական ծանուցումը կատարվում է օրենքով սահմանված կարգով:

Հարակից զեկուցող Էդմոն Մարուքյանը դրական է գնահատել օրենսդրական նախաձեռնությունը, կարեւորել նաեւ առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ քաղաքացիների իրազեկումը տարբեր հասանելի միջոցներով :

Նախագծերի փաթեթը կառաջարկվի ՀՀ ԱԺ խորհրդի քննարկմանը? ընդգրկվելու համար ՀՀ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Օրակարգում ընդգրկված մի շարք հարցերի քննարկումը հետաձգվել է: