Սեպտեմբերի 6-ին, ժամը 00.53-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժին հաղորդում է ստացվել, որ Կ.Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան տանող բաց տարածքի 44-րդ միջնամասում՝ գծերի վրա, մահացած մարդ կա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.15-ին, մետրոպոլիտենի նշված տարածքում հերթական գիշերային պլանային գծային աշխատանքներ իրականացնելու ժամանակ, մետրոպոլիտենի տնտեսական գնացքի մեքենավարը վրաերթի է ենթարկել 1979 թ. ծնված Հովհաննես Ավետիսյանին և պատճառել մահ:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է նախաքննություն: