Սերժ Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետը` որոշում եմ.

Արթուր ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ` հինգ տարի ժամկետով»: