2 ՀԿ-ների կտրամադրվի ֆինանասական աջակցություն` 50 վետերանի առողջարանային բուժումը կազմակերպելու նպատակով

ՀՀ կառավարության օգոստոսի 31-ի հերթական նիստում ընդունված որոշման համաձայն ֆինանսական աջակցություն կցուցաբերվի «Ունիսոն» և «Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» հասարակական կազմակերպություններին՝  հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների մատուցման և վետերաններին հանգստյան տան ուղեգիր տրամադրելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Որոշման համաձայն 2017 թվականի հուլիսի 1-ից նախատեսվում է «Ունիսոն» հասարակական կազմակերպության զբաղվածության աջակցման կենտրոնի միջոցով միջին ամսական հաշմանդամություն ունեցող 60 անձանց ծառայությունների մատուցման նպատակով կփոխհատուցվի 11 հաստիքային միավորների նվազագույն աշխատավարձերը, իսկ «Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» հասարակական կազմակերպությանը կտրամադրվեն ֆինանսական միջոցներ Հայրենական Մեծ պատերազմի 50 վետերանի առողջարանային բուժումը կազմակերպելու նպատակով:

Մեկնաբանություններ