Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի արտահերթ նիստ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում օգոստոսի 29-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի արտահերթ նիստ:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ու «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

ՊՆ նախարարությունից հաղորդում են, որ նիստի մասնակիցներն անդրադարձել են օրենսդրական նախաձեռնություններում առկա նոր դրույթներին ու իրավակարգավորումներին:

Երկու նախագծերն առաջիկայում սահմանված ընթացակարգով կներկայացվեն օրենսդիր և գործադիր մարմիններ` քննարկման համար:

Մեկնաբանություններ