Օգոստոսի 29-ին, Երևան քաղաքի Ռոստովյան 15/6 հասցեում գտնվող «Վիքենդ» կոչվող չգործող բիլիարդի խաղասրահում մի տղամարդ, որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ, ժամը 15։30-ի սահմաններում, ֆիզիկական ազատությունից ապօրինի զրկելու ձևով պատանդ է վերցրել Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի մի բնակչուհու՝ ծնված 1993թ.։ ՀՀ ոստիկանությւոնից հաղորդում են, որ մինչ այդ կոտրվել են նաև խաղասրահի պատուհանների ապակիները, վնասվել գույքը։
Խաղասրահի մոտ հավաքված բազմաթիվ քաղաքացիների, ահազանգով դեպքի վայր եկած իրավապահ մարմինների աշխատակիցների ներկայությամբ տղամարդը, դանակը պահելով երիտասարդ կնոջ կոկորդի մոտ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, պահանջել է ներս հրավիրել 5 քաղաքացիների և փաստաբանի՝ հակառակ դեպքում սպառնալով սպանել պատանդին։
Ոստիկաննների ժամանած օպերատիվ խումբը մեկ ժամ բանակցություններից հետո որոշում են կայացնում վնասացերծել պատանդ վերցրած անձին: Պատանդն ու պատանդ վնասազերծվածը հիվանդանոց տեղափոխվեցին, որտեղ վերջինս մահացել է: Պարզվել է, որ պատանդ վերցրածը 1986 թ. ծնված Գոռ Հակոբյանն է:
Դեպքի մանրամասները պարզվում են:
ԿԱտարվում է նախաքննություն: