Օգոստոսի 22-ին Ծաղկաձորում անցկացվող «Բազե» համահայկական հավաքին հյուրընկալվել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Բազե» համահայկական երիտասարդական հավաքն այս տարի անցկացվում է օգոստոսի 21-27-ը Ծաղկաձորում:
ՀՀ Աժ պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ հավաքին մասնակցում է շուրջ 600 երիտասարդ՝ Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ողջունել է հավաքի մասնակիցներին՝ նշելով, որ «Բազեն» կարեւոր դեր ունի երիտասարդների ազգային եւ հայրենասիրական արժեհամակարգի ձեւավորման գործում:
««Բազե»-ն անկախ Հայաստանի երիտասարդական կարեւորագույն եւ կայացած նախաձեռնություններից մեկն է, որտեղ ապացուցվում է, որ մրցակցությունը առաջընթացի շարժիչ ուժն է, եւ երիտասարդները միասին են խթանում այդ առաջընթացը: «Բազե»-ի հիմքում ընկած է ազգային միասնության գաղափարը»,- նշել է Էդուարդ Շարմազանովը: