«Հայաստան – Արցախ» հիմնադրամի, ՀՀ առողջապահության նախարարության և ՈւԱԿ-ի շարունակական համագործակցության շնորհիվ կենտրոնի դեղատունն ապահովվել է Կապեցիտաբին և Գրանիսետրոն անվանումով թանկարժեք դեղամիջոցներով:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բուժվող հիվանդներին այդ դեղամիջոցները կտրամադրվեն անվճար: Կապեցիտաբինը լայնորեն կիրառվում է հաստ աղու և կրծքագեղձի տարածուն քաղցկեղի բուժման ժամանակ: Գրանիսետրնը սրտխարնոցի և փսխման կանխարգելման և բուժման արդյունավետ դեղամիջոց է: