Օգոստոսի 22-ի ժամը 11.30-ի դրությամբ ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարների կողմից Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հայտնաբերվել է ծխացող 20 օջախ, որը շուրջ 3 անգամ քիչ է նախորդ օրը հայտնաբերված ծխացող օջախների թվից:
Դեպքի վայրում աշխատում են 37 հրշեջ-փրկարար և անտառտնտեսության 11 աշխատակից:
Իրականացվում են հետմարման աշխատանքներ:
Ծխացող 20 օջախներից 14-ն արդեն մարվել են, հայտնում է ԱԻՆ-ը: