Միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 12-ից 14-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 2645 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված, հայտնում է Ոստիկանությունը:
Տնամերձ 1 հողամասերից հայտնաբերվել է կանեփի 66 բույս:
Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է 1 հրազեն:
Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 1 հետախուզվող:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 2.7 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: