Հուլիսի 27-ին, ժամը 11:53-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արտկարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Փրկարարները կամրջի տակ հայտնաբերել են անձը չպարզված մոտ 40 տարեկան տղամարդու դի: