ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իր վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, գործով վկային հարցաքննելիս ուղղորդել է ցուցմունքում արձանագրել վերջինիս համար անհայտ հանգամանքներ:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Լոռու մարզի դատախազի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՔԾ տեղեկատվական կենտրոն