Կուտսոկոստասն ընդդեմ Հունաստանի


Դիմումատուները՝ Գեորգիոս Կուտսոկոստասը և Անդրեաս Կուտսոկոստասը, ազգությամբ հույն են, ծնվել են 1945 և 1976 թվականներին, բնակվում են Հունաստանի Պելլա քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուների ներկայացրած բողոքին՝ իրենց սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի օտարմանը։  Համապատասխան ժամանակահատվածում իշխանությունները Դիմումատուներին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի օտարման մասին որոշում են կայացրել, և Դիմումատուներին չնչին գումար է հատկացվել: Դիմումատուները դիմել են դատարան՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի օտարման համար իրենց հատկացված փոքր չափի գումարի մասին։ Դիմումատուները պահանջել են անշարժ գույքի վերագնահատում իրականացնել և համապատասխան գումար հատկացնել իրենց։ Սակայն, Դատարանը մերժել է Դիմումատուների ներկայացրած բողոքը։ Այնուհետև, Դիմումատուները բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան, որը, հետագայում, բավարարվել է։ Այնուամենայնիվ, հողատարածքի օտարման արդյունքում պատճառված վնասի հատուցման գումարը Դիմումատուները ստացել են ավելի ուշ, քան նախատեսված է եղել օրենքով։  

Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանություն) խախտում։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ Դիմումատուների նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում։ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Հունաստանը պարտավոր է Դիմումատուներին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի համար վճարել 4․000 եվրո գումարի չափով փոխհատուցում և 850 եվրո՝ դատական ծախսերի համար։ Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։

Մեկնաբանություններ