Ղազախստանի Մեջլիսը վավերացրել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը

Kz-MajlisՂազախստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Մեջլիսը, դեկտեմբերի 18-ին վավերացրել է «Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միության 2014թ․ մայիսի 29-ի պայմանագրին միանալու պայմանագրի վավերացման մասին» օրինագիծը:

Այդ մասին հաղորդում է Ղազախստանի խորհրդարանի պաշտոնական կայքը:

«Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումը հսկայական դեր է խաղում, քանի որ մենք համագործակցում ենք Հայաստանի հետ, և մեր այդ համագործակցությունը նպաստում է մեր երկրների միջև տնտեսական զարգացմանը։ Հայաստանի անդամակցության շնորհիվ մենք մեր օրենսդրական շահերի զարգացում ենք նախատեսում»,- ասել է Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախարար Երբոլատ Դոսաևը։

Պայմանագիրը պետք է վավերացնի նաև Ղազախստանի վերին պալատը՝ Սենատը։

Մեկնաբանություններ