Աղքատությունը, գործազրկությունը և կաշառակերությունը ուկրաինացիների ամենաբարդ խնդիրներն են․ ՄԱԿ

ՄԱԿ-ի փորձագետներն Ուկրաինայի մի քանի շրջաններում ուսումնասիրություններ են իրականացրել և նոր զեկույց են ներկայացրել, որի համաձայն՝ այսօր երկրի ժողովրդի համար առավել սուր խնդիրներ են հանդիսանում աղքատությունը, գործազրկությունը, կոռուպցիան, հարբեցողությունը և թմրամոլությունը: ՄԱԿ-ի փորձագետներն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են Ուկրաինայի արևելքում հակամարտության արդյունքում առավել տուժած շրջանների վրա: Բնակչության հետ իրականացված հարցումների և ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ աղքատությունը, գործազրկությունը և կաշառակերությունը շարունակում են լուրջ խնդիր հանդիսանալ երկրում։
Արդեն երկրորդ տարին է, ինչ Ուկրաինայի բնակչության ավելի քան կեսը նշել է, որ բավարար գումար չունի հագուստի համար։Ինչ վերաբերում է անվտանգության հետ կապված հարցերին, ապաշփման գծից 20 կիլոմետր հեռավորության վրա ապրող մարդիկ լուրջ մտավախություններ ունեն իրենց կյանքի համար։ Բացի շարունակվող ռազմական գործողություններից, Ուկրաինայի որոշ շրջաններում բնակչության կյանքի համար վտանգ են ներկայացնում ականները և չպայթած ռումբերը։
Փորձագետների կարծիքով՝ դրական տեղաշարժ է նկատվել արդարադատության ոլորտում։ Բնակչության կեսից ավելին սկսել է վստահել ոստիկանությանը, դատախազությանը և դատարաններին: Այնուամենայնիվ, Ուկրաինացիները չեն վստահում այդ մարմինների աշխատակազմի ազնիվ և արդյունավետ աշխատանքին։ Ավելին՝ գյուղերում բնակվող պակաս կրթված մարդիկ ավելի քիչ են վստահում ոստիկանության գործողություններին: Բացի այդ, մարզերի բնակիչների համար շատ դժվար է իրավաբանական օգնություն ստանալ։Մարդկանց հազիվ է բավականացնում սննդամթերքի համարգումարըև նրանք մասնավոր փաստաբաններ վարձելու հնարավորություն չունեն, իսկ անվճար խորհրդատվության և իրավաբանական օգնության մասին տեղեկացված է բնակչության միայն մեկ երրորդը։
ՄԱԿ-ը գտնում է, որ փորձագետների ներկայացրած զեկույցի տվյալները կարղ են կարևոր գործիք հանդիսանալ՝Ուկրաինայի արդարադատության ոլորտում և երկրում կայունության հաստատման գործումապագայում նոր նախաձեռնություններիհամար:

Մեկնաբանություններ