Ռուսաստանը հրաժարվել է վիճարկել ԱՀԿ-ում Եվրամիությունից խոզի մսի ներմուծման մասին կայացված որոշումը

Ռուսաստանը արգելափակել է Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) Եվրամիությունից կենդանի խոզերի և խոզի մսի ներմուծման վերաբերյալ վեճը քննարկելու համար արբիտրաժային խմբի ստեղծման մասին առաջարկը: Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի Տնտեսական զարգացման նախարարությունը:ԱՀԿ-ում արբիտրների խմբի ստեղծման համար հայտը ներկայացրել է Բրյուսելը: Եվրամիության ներկայացուցիչների խոսքերով՝ Մոսկվան չի կատարել եվրոպական երկրներից կենդանի խոզերի և խոզի մսի ներմուծման համար կիրառվող սահմանափակումների վերաբերյալ ԱՀԿ Բողոքարկման մարմնի կայացրած որոշումը:

Ռուսաստանի իշխանություններն այս կապակցությամբ հայտարարել են, որ ԱՀԿ Բողոքարկման մարմնի կայացրած որոշումն օրինական հիմքեր չունի: Նրանք նաև նշել են, որ Եվրամիությունից կենդանի խոզերի և խոզի մսի ներմուծման համար սահմանափակումներ սահմանելու մասին կայացված որոշումը համապատասխանում է ԱՀԿ կանոններին: Բացի այդ, Ռուսաստանը նման որոշում կայացնելիս հաշվի է առել նաև ԱՀԿ Վեճերի լուծման մարմնի ներկայացրած եզրակացությունները և իր կողմից ձեռնարկված կոնկրետ քայլերի վերաբերյալ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները 2017 թվականի դեկտեմբերին ուղարկել է կազմակերպությանը:

Նշենք, որ 2018 թվականի սկզբին ԱՀԿ-ն Արբիտրաժային դատարան է ներկայացրել Եվրամիության պահանջը` խոզի մսի ներմուծման համար սահմանափակումներ սահմանելու համար Ռուսաստանից տարեկան 1.39 միլիարդ եվրո տուգանելու վերաբերյալ: Եվրամիությունից կենդանի խոզի և խոզի մսի ներմուծման արգելքը սկսվել է կիրառվել Ռուսաստանի կողմից 2014 թվականի հունվարի 30-ից՝ խոզերի «աֆրիկյան ժանտախտ» սուր վարակի տարածման պատճառով:

Մեկնաբանություններ