Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի Հուբեյ նահանգի միջև համագործակցության հնարավորությունները

Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի Հուբեյ նահանգի միջև
համագործակցության հնարավորությունները ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը Չինաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Հուբեյի առաջին փոխնահանգապետ Հուան Չուպինին:

Արմեն Փամբուխչյանը ներկայացրել է պետություն-մասնավոր հատված ձևաչափով
իրականացվող ենթակառուցվածքային այն ծրագրերը, որտեղ ներդրումներ անելու
հնարավորություն կա:

Անդրադարձ է եղել հատկապես Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի
ներդրումային ծրագրին, ներկայացվել է ծրագրի ռազմավարական նշանակությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Հուբեյ նահանգի միջև
համագործակցության հնարավորությունները այն ոլորտներում, որտեղ զարգացման
ներուժ կա: Երկկողմ հույս են հայտնել, որ գործակցությունը բարեհաջող ընթացք
կստանա:

Մեկնաբանություններ