2018 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ, որտեղ կմասնակցի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի բացման արարողությանը: Փարիզում նախարարը կհանդիպի նաև Եվրոպական hանձնաժողովիհետազոտությունների, գիտության և նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մոյդաշի հետ. նախատեսվում է քննարկել «Հորիզոն-2020»ծրագրի մասնակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության հետ ծրագրերի իրականացումը:
ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի լուսավորության նախարար Մարկո Թուլներիհրավերով 2018 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը կգտնվի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում և կմասնակցի Հալլե քաղաքի Մարտին-Լյութերի անվան համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի հիմնադրման քսանամյակին նվիրված միջոցառմանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Գերմանիայի կրթության և հետազոտության դաշնային նախարարիպետքարտուղարի, Բունդեսթագի կրթության և գիտության հանձնաժողովի նախագահի և Բեռլինի Հումբոլդթի անվան համալսարանի ռեկտորի հետ: Վերջինիս հետ հանդիպումը կարևորվում է Բեռլինի պետական գրադարանի, Բեռլինի Հումբոլդթի անվան և Հալլեի Մարտին-Լյութերի անվան համալսարանների կողմից2019թ. համատեղ կազմակերպվող և Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված գիտաժողովի համատեքստում։ Նախատեսվում է նաև հանդիպումներՍաքսոնիա-Անհալթ երկրամասի էկոնոմիկայի, գիտության և թվայնացման նախարար պրոֆեսոր Արմին Վիլլինգսմանի և նույն երկրամասի լուսավորության նախարար Մարկո Թուլների հետ: