Արցախի ՄԻՊ-ի լիազորությունները վաղաժամկետ դադարել են

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 4-ին հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որում ասվում է. ««Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սեպտեմբերի 26-ին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ԱԺ էր ներկայացրել հրաժարականի դիմում, որը սահմանված կարգով կրկին ներկայացրել է հոկտեմբերի 3-ին: Ըստ այդմ՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վաղաժամկետ դադարել են Ռուբեն Մելիքյանի լիազորությունները»:

Օրենքի պահանջի համաձայն՝ Ռուբեն Մելիքյանը ԱԺ է ներկայացրել Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի 2018թ. հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 3-ը ժամանակահատվածի գործունեության մասին ամփոփ հաղորդումը:

Մեկնաբանություններ