Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17 գլուխներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող հայեցակարգերը:
Հունիսին ստեղծված աշխատանքային խումբը, որի կազմում ընդգրկված են եղել տեղացի և արտասահմանցի փորձագետներ, ոչ միայն արձանագրել է տասը և ավելի գլուխների փոփոխության անհրաժեշտություն, այլև նորերի ներմուծում:
Արդարադատության նախարարությունը մեծապես կարևորում է նշված օրենքի մի շարք գլուխների հայեցակարգերի վերաբերյալ իրավաբանների, քաղաքացիական հասարակության, շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքը և ակնկալում ստանալ մեկնաբանություններ ու առաջարկներ դրանց վերաբերյալ՝ press@moj.am էլ. հասցեին:
2. Հայեցակարգ միջազգային մասնավոր իրավունքի բարեփոխման վերաբերյալ
4. Հայեցակարգ քաղաքացիական օրենսգրքի տասներորդ բաժնում փոփոխություններ կատարելու վերաբերյալ
5. Հայեցակարգ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում գրավի իրավունքին վերաբերող դրույթների մասին
6. Բնակելի տարածության օգտագործման իրավունքը
7. Հայեցակարգ /անհիմն հարստացման հետևանքով ծագած պարտավորություններ/
8. Հայեցակարգ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում հիփոթեքի նորմերին վերաբերող դրույթների մասին
10. Ամուսինների համատեղ սեփականությունը
11. Հայեցակարգ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունների (գլուխ 5-րդ՝ իրավաբանական անձինք)
15. Հարևանային իրավունքի ինստիտուտ
ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվական կենտրոն