Տիգրան Սիմոնյանը դադարեցրել է դատավորի լիազորությունները

Սեպտեմբերի  6-ին Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանը դադարեցրել է դատավորի լիազորությունները։ Դատավորի լիազորությունները դադարեցվել են իր հրաժարականի դիմումի հիման վրա։ Հրաժահականի պատճառը Տիգրան Սիմոնյանը մեզ հետ զրույցում նշեց՝ զբաղվածությունն է։ Դատականի ու գիտականի միջև  ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դասախոսը նախընտրում է զբաղվել հոգեհարազատ գիտական աշխատանքով։

Տիգրան Սիմոնյանը Վերաքննիչ դատարանի դատավոր էր նշանակվել ընթացիկ տարվա մայիսի 3-ի ԲԴԽ-ի որոշմամբ։

Նույն օրը ԲԴԽ-ն նախագահը ստորագրել է նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր  Թամրազյանի՝ հրաժարականի դիմումի հիմքով դատավորի լազորություննեը դադարեցնելու որոշումը։

Մեկնաբանություններ