Կառավարությունը հետաձգեց երկրորդ երեխայի ծննդյան համար 150 հազար դրամ միանվագ նպաստ սահմանելու որոշման ընդունումը՝ օրենքում լրացումներ կատարելու նպատակով

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը, որի օրակարգում ներառված է 21 հարց:Հարցերի շրջանակում է նաև երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ պետության կողմից ընտանիքին հատկացվող սոցիալական աջակցության` երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 150 000 դրամ սահմանելու մասին որոշման նախագիծը:

Գործող օրենքով այն 50 հազար դրամ է: Ըստ նախագծի` որոշումն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի հոկտեմբերի մեկին, և այն տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2018 թվականի հոկտեմբերի մեկին կամ դրանից հետո:

Նախագծի հեղինակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի  խոսքով՝ նախագիծը միտված է ժողովրդագրական վիճակի բարելավմանը, որը կնպաստի ծնելիության աճին. «Երկրում երեխաների ծննդի նվազում է նկատվում, ուստի կոչ արեց ընտանիքներին երկրորդ երեխայի ծննդին պատասխանատու վերաբերվել»,-ասաց նա:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնավորապես առաջարկում է օրենքով սահմանել, որ զույգ երեխաների ծննդյան դեպքում պետությունը կրկնապատկի սահմանված նպաստը։ Կառավարությունը հետաձգեց երկրորդ երեխայի ծննդյան համար 150 հազար դրամ միանվագ նպաստ սահմանելու որոշման ընդունումը՝ օրենքում լրացումներ կատարելու նպատակով:

Օրակարգում են նաևառավարության պահուստային ֆոնդից ԿԳՆ-ին գումար հատկացնելու, Սյունիքի մարզպետարանին՝ գյուղտեխնիկա ձեռք բերելու համար 50 մլն դրամ տրամադրելու, «Ռադ Սանե Վաշամիր Գրուպ» ՍՊԸ-ին հարկային արտոնություններ տրամադրելու մասին հարցերը:

Կառավարությունը երեք տարով հետաձգեց «Ռադ Սանե Վաշամիր Գրուպ» ընկերության կողմից ապրանքների ներկրման դեպքում գանձվող ԱԱՀ-ի մուծման ժամկետը։  Ներդրումային ծրագրի շրջանակներում ծրագրված է կատարել է շուրջ 11,1 մլրդ դրամի ներդրում կոմպոզիտային գազաբալոնների արտադրության համար։ Երեք տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել 112 նոր աշխատատեղ` 160 հազար դրամ միջին աշխատավարձով: