Աղքատության խնդիրը դեռևս պահպանվում է աշխարհի բոլոր երկրներում՝ անկախ երկրների տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման մակարդակից: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր 67/105 բանաձևով սեպտեմբերի 5-ը հռչակել է Բարեգործության միջազգային օր:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը համոզված է, որ բարեգործությունը կարող է նպաստել հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների միջև երկխոսության զարգացմանը, ինչպես նաև՝ տարբեր քաղաքակրթությունների, մշակույթների և կրոնների ներկայացուցիչների համար համերաշխության, փոխըմբռնման և միմյանց ճանաչելու հարթակ ձևավորել։ ՄԱԿ-ը մեծ կարևորություն է տալիս բարեգործական կազմակերպությունների և անհատների ծավալած գործունեութանը։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը Բարեգործության միջազգային օրվա կապակցությամբ կոչ է անում բոլոր անդամ պետություններին, ՄԱԿ-ի համակարգի անձնակազմին, այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին և քաղաքացիական հասարակությանը, այդ թվում` ոչ կառավարական կազմակերպություններին և անհատներին, համապատասխան կերպով նշել այս օրը և բարեգործական միջոցառումներ իրականացնել՝ մարդկանց կյանքի պայմանները բարելավելու և գլոբալ խնդիրների լուծման համար միասնական ջանքերն ակտիվացնելու նպատակով։ ՄԱԿ-ը կոչ է անում նաև այս օրը նշել կամավորության և նվիրաբերման նոր սկզբունքով՝ 2030 թվականի Կայուն զարգացման նպատակների օրակարգով: Այս համաշխարհային նոր շրջանակը՝ իր 17 կայուն զարգացման նպատակներով հանդերձ, համաշխարհային առաջնորդների կողմից աղքատության դեմ և ի պաշտպանություն մոլորակի երբևէ ընդունված ամենաընդգրկուն և ամենահավակնոտ նախագիծն է:
Բարեգործության միջազգային օրը նշվում է ամեն տարի սեպտեմբերի 5-ին։ Այս տարի օրվա նպատակն է՝ գրավել հանրության ուշադրությունն աղքատության և հումանիտար սուր խնդիրները հաղթահարելու համար բարեգործական կազմակերպությունների և առանձին անձանց կողմից ծավալվող գործունեության վրա։