Գործատուն պետական տուրք կվճարի օտարերկրացիների համար աշխատանքի թույլտվություն ստանալու համար

parliament-AJՀՀ Ազգային ժողովում նոյեմբերի 10-ին շրջանառության մեջ են դրվել ««Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը: Հեղինակը ՀՀ կառավարությունն է:

Մասնավորապես՝ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով՝ օտարերկրյա քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվություն ստանալու համար նախատեսվել է գործատուից գանձել պետական տուրք` բազային տուրքի 25-ապատիկի չափով կամ 25000 ՀՀ դրամ, ինչն էլ առաջարկվել է՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Բելառուսի Հանրապետության հարկային օրենսդրությամբ համապատասխան պետական տուրք նախատեսված է բազային տուրքի 5-ապատիկի չափով (750000 բելառուսական ռուբլի կամ 28500 ՀՀ դրամ), իսկ Ռուսաստանի Դաշնությունում առանց վիզային ռեժիմի երկրների քաղաքացիների համար համապատասխան պետական տուրք սահմանված է 3500 ռուբլի կամ 36050 ՀՀ դրամ:

Մեկնաբանություններ