«Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով՝ ՀՀ ՀՔԾ Ընդհանուր բնույթի հանցագործությունների վարչության պետի տեղակալ Վ.Մուրադյանի նկատմամբ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական լիազորություններն անցնելը): Կայքի տեղեկություններով՝ խոսքը կալանավորի նկատմամբ բռնություն կիրառելու մասին է: Ի դեպ, սա Վ Մուրադյանի նկատմամբ հարուցված արդեն երկրորդ քրեական գործն է: Նրա նկատմամբ մեկ այլ քրեական գործ էր հարուցվել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հիմքով` պաշտոնեական կեղծիք կատարելու համար:
Մանրամասնները՝ սկզբնաղբյուր կայքում: