«Այ Դի բանկ» ՓԲԸ-ի դեմ շուրջ 22 մլն դոլարի պահանջ է ներկայցվել

Օգոստոսի 20-ին ՀՀ վճռաբեկ դատարնը երկու հակընդդեմ կողմեր «Այ Դի բանկ» ՓԲԸ-ը և «ԲՄԼ Արզնի» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ  Հակոբ Ասոյանը    բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարանի կայցրած որոշումնը բեկանելու մասին պահանջով։ 

Այս գործով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տիգրան Փոլադյանի, վճիռ էր կայացրել բավարարել  «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Հակոբ Ասոյանի հայցն ընդդեմ «Անելիք բանկ» ՓԲ ընկերության, երրորդ անձ «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊ ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին:
«Անելիք բանկ> ՓԲ ընկերությունից հօգուտ «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊ ընկերության բռնագանձել 21.863.856,35  ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես կնքված համաձայնագրով սահմանված տույժի գումար:
«Անելիք բանկ» ՓԲ ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 437.277,12 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար:

Հայցվորի պահանջն Անելիք բանկ ՓԲ-ի դեմ հիմնավորվել է 2015 թվականի մարտի 04-ին «Անելիք բանկ» ՓԲ ընկերության և «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊ ընկերության միջև կնքվել է համաձայնագիր, որի 1-ին կետի համաձայն` գրավի առարկայի նկատմամբ արտադատական կարգով բռնագանձման գործընթաց իրականացնելուն հաջորդիվ բանկը պարտավորվել է «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊ ընկերությանը կամ նրա նշած երրորդ անձին տրամադրել 2 տարի ժամկետով գնման բացառիկ նախապատվության իրավունք: Համաձայնագրի 3-րդ կետի համաձայն` սույն համաձայնագրի 1-ին կետում նշված ժամկետի ավարտից հետո Բանկն իրավունք ունի իր հայեցողությամբ առանց Գրավատուի համաձայնության և առանց վերջինիս տեղեկացնելու տնօրինել Գույքը: Համաձայնագրի 4-րդ կետի համաձայն` սույն համաձայնագրի 1-ին կետով սահմանված նախապատվության իրավունքը չպահպանելը հանգեցնում է տույժի վճարման` բռնագանձման արժեքի հնգապատիկի չափով:

«Անելիք Բանկ» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդ` «ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերությունը Վերաքննիչ քաղաքացիական դատարան բողոք է ներկայցրել վճռի դեմ։ Վերաքննիչ բողոքը մասնակիորենբավարարել է: ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԿԴ1/1293/02/17 քաղաքացիական գործով ընթացիկ տարվա մարտի 2-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը  վճիռը բեկանել և գործն ուղարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նույն որոշմամբ նշված ծավալով նոր քննության։

Վերաքննիչ դատարանը սահմանել է, որ վերաքննիչ բողոքը հիմնավոր է մասնակի՝ պատճառաբանելով, որ Համաձայնագրի հիմքով կողմերի միջև ծագած իրավահարաբերությունների բնույթի մասովՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործարքի նոտարական ձևը չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերության: Այսինքն՝ նման գործարքն առոչինչ է:

Ըստ Վերաքննիչ դատարանն՝ համաձայնագրի, ինչպես նաև բառերի և արտահայտությունների բառացի նշանակությունից ելնելով՝ ոչ թե ծագել է հայցվոր ընկերության գնման նախապատվության իրավունքը, այլ դրանով բանկի և հայցվոր ընկերության միջև ծագել են պարտավորաիրավական հարաբերություններ․բանկը պարտավորվել է «Բ.Մ.Լ Արզնի» ՍՊԸ-ին կամ նրա նշած երրորդ անձին տրամադրել գնման բացառիկ նախապատվության իրավունք:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ կողմերի միջև կնքված համաձայնագրի բովանդակությունից հնարավոր չէ պարզել, թե ինչպիսի քաղաքացիաիրավական պայմանագրի կնքման արդյունքում են կողմերը նախատեսել այդ համաձայնագրով սահմանված գնման նախապատվության իրավունք տրամադրել բանկի պարտավորության կատարմանը: Հետևաբար, դատարանը պետք է իրականացներ գնման նախապատվության իրավունք տրամադրելու կարգի վերաբերյալ համաձայնագրի կողմերի իրական կամքը բացահայտելու մասով քննություն: Միևնույն ժամանակ, Վերաքննիչի դիտարկմամբ, այդ իրավունքն իրացնելու կարգ չի սահմանվել, որը խախտած կլիներ բանկը:

Վերաքննիչ դատարանը հարկ է համարել արձանագրել, որ վեճի հիմքում դրված համաձայնագրով բանկը ստանձնել է հայցվորին գնման նախապատվության իրավունք տրամադրելու պարտավորություն, որը և այդ իրավունքի տրամադրումը պայմանավորել է նշված գույքի նկատմամբ արտադատական բռնագաձման գործընթացի իրականացմամբ:

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը կողմերի կամքի բացահայտման տեսակետից կարևորում է նաև համապատասխան իրավահարաբերությունները կարգավորող իրավական նորմերում համապատասխան հասկացություններին տրված բովանդակության բացահայտումը: Այլ կերպ, ասած Վերաքննիչ դատարանը գտնում է, որ «բռնագանձման արժեք» սահմանելիս կողմերի իրական կամքը բացահայտելու տեսակետից անհրաժեշտ է իրականացնել նոր քննություն:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանը հայցը վարույթ ընդունելիս թույլ է տվել ընդդատության կանոնների խախտում, այն է` սույն դեպքում կիրառելի է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 82-րդ հոդվածով սահմանված ընդդատության ընդհանուր կանոնը: Ուստի գործն ուղարկվել է նոր քննության։

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն գործով Դատարանի կողմից թույլ են տրվել նյութական և դատավարական նորմերի խախտումներ, որպիսի պայմաններում ևս վերաքննիչ բողոքում ներկայացված մյուս փաստարկները ինքնին և առանձին-առանձին կամ միասին դատական ակտը բեկանելու հիմք չեն կարող հանդիսանալ, ուստի Վերաքննիչ դատարանը չի անդրադառնում դրանց գնահատմանը:

«Բ.Մ.Լ Արզնի» ՍՊԸ-կողմից Վերաքննիչի որոշմանը համաձայն չեն նախ որվհետև ներկայացուցչի խոսքերով ՝այն հակասում է Սահմանադրությանը.  «Առաջնային եւ հիմնական խնդիրը, որ մենք տեսնում ենք, սա է՝ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի սահմաններից: Այսինքն՝ թե նախկին, թե ներկայում գործող քաղաքացիական դատավարությունների օրենսգրքով կա հետեւյալ կարգավորումը. վերաքննիչ դատարանը բողոքը քննում է վերաքննիչ բողոքի հիմքերի եւ հիմնավորումների շրջանակում: Եթե անգամ վերաքննիչ դատարանը տեսնում է այլ հիմքեր, իրավունք չունի անդրադառնալու դրանց: Այս գործի շրջանակում վերաքննիչ դատարանը դատական ակտը բեկանել  է եւ անդրադարձել  այնպիսի հիմքերի եւ հիմնավորումների, որոնք բողոքում նշված չեն: Սա հակասում է անգամ ՀՀ Սահմանադրությանը, որովհետեւ պետական ապարատի գործունեության ոսկե կանոնն է՝ գործել ըստ գրված օրենքի, հակառակ դեպքում դա ապօրինի է: Սա է իրավաբանության  բանաձևը»,- «Բ.Մ.Լ Արզնի» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչի  փաստաբան Գնել Մուղնեցյանը:

Երկրորդ խնդիրը վերաբերում է  սնանկության գործով կառավարչի՝ հայց ներկայացնելու հնարավորությանը, ինչին ևս կողմը համաձայն չէէ վկայակոչելով աշխարհում ընդունված պրակտիկան ու Վճռաբեկ դատարնի դիրքորոշումը հարցի շուրջ։

«Վերաքննիչ դատարանը իր որոշման մեջ նշում է, որ սնանկության գործով կառավարիչը իրավունք չուներ նման հայց ներկայացնելու, իրական հայցվորը պետք է լինի ընկերությունը: Մենք այս տեսակետը չենք ընդունում, որովհետեւ այն իրականում հակասում է ողջ դատաիրավական պրակտիկային: Աշխարհում ընդունված կոնցեպցիա է, որ սնանկության գործով կառավարիչը հայտ է ներկայացնում իր անունից՝  որպես հայցով շահառու: Սնանկության կառավարիչը ինքնուրույն սուբյեկտ է, եւ եթե ընկերությունը, այս դեպքում՝ «Բ.Մ.Լ. Արզնի» ընկերությունը, չուզենար այս հայցը ներկայացնել օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, չի նշանակում, որ կառավարիչը պետք է զրկվեր այդ հնարավորությունից: Վճռաբեկ դատարանը նույնպես հստակ դիրքորոշում ունի այս հարցի կապակցությամբ՝ նշելով, որ հայցի հարուցման իրավունքը պատկանում է սնանկության գործով  կառավարչին: Կան վճռաբեկ դատարանի բազմաթիվ որոշումներ, որոնցում որպես հայցվոր հանդես է եկել սնանկության գործով կառավարիչը, եւ գումարը  բռնագանձվել է հօգուտ ընկերության: Այսպիսով՝ այն տեսակետը, թե հայտը չի կարող ներկայացնել սնակության կառավարիչը, իրավական հիմքերից զուրկ է»,- պարզաբանում է  փաստաբանը։

Կողմերը պարբերաբար մեղադրվում են՝ «Անելիք բանկ»-ը` Կոնցեռն դիալոգի միջոցով դատարանի վրա ազդելու մեջ՝ դատավորների ծանոթբարեկամական հարաբերություններն օգտագործելով, իսկ  «Բ.Մ.Լ Արզնի» ՍՊԸ-ն՝ նախկին իշխանությունների հետ կապի և այդ միջոցով վճռին հասնելու մեջ։

Երկու կողմն էլ վեճի լուծումը կապում են Վճռաբեկ դատարանի անկողմնակալ քննության հետ։ Եթե Վճռաբեկ դատարան բողոքը վարույթ չընդունվի և Վերաքննիչ դատարանի որոշումը մնա անփոփոխ, ապա գործը կրկին քննվելու է՝ այս անգամ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում։

 

 

 

 

 

 

Մեկնաբանություններ