Նոյեմբերի 3-ին Ազգային ժողովում ներկայացվել են մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծեր: Նախագծերի հեղինակը ՀՀ կառավարությունն է:
ՀՀ կառավարությունը, ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 105.2 հոդվածով, անհետաձգելի է համարել ներկայացված օրենքի նախագծերը:
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 10-րդ կետը լրացնել 1.1 ենթակետով՝ հետեւյալ բովանդակությամբ. 1.1 Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի ….
Հոդված 1 . «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 9-րդ կետը լրացնել 9.1.1 ենթակետով՝ հետեւյալ բովանդակությամբ. 9.1.1 հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման համար` այդ թվում` 9.1.1.1 Երեւան քաղաքում եւ միաժամանակ մեկ կամ մի քանի մարզերում ցանցի շահագործման համար` տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով 9.1.1.2 ….
- «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
ՆԱԽԱԳԻԾ 03.11.2014
Հոդված 1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 34.1-րդ հոդվածի. 1. 1-ին մասի 2-րդ կետում «աշխատանքային կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի)» բառերը փոխարինել «տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ,» բառերով ….