Ս․Մ․-ն ընդդեմ Խորվաթիայի

Դիմումատուն՝  Ս․Մ․-ն, ազգությամբ խորվաթացի է, ծնվել է 1990 թվականին, բնակվում է Խորվաթիայում։ Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուն բողոք է ներկայացրել Խորվաթիայի ներպետական դատական ատյաններին՝ իրեն մարմնավաճառությամբ զբաղվելու ստիպելու մեջ մեղադրվող անձի դեմ քրեական գործ հարուցելու և վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով։ Սակայն Ներպետական դատական ատյանները մերժել են Դիմումատուի ներկայացրած բողոքը։

Գործի շրջանակներում Դիմումատուն բողոքել է մարդկանց առևտրով զբաղվելու մեջ մեղադրվող անձի դեմ իր ներկայացրած բողոքը մերժելու վերաբերյալ Խորվաթիայի իշխանությունների կողմից կայացված որոշման մասին։

2012 թվականի սեպտեմբերին Դիմումատուն բողոք է ներկայացրել համապատասխան մարմիններին՝ իրեն ստիպողաբար մարմնավաճառության դրդած տղամարդուն քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով։ Դիմումատուն իր բողոքի մեջ նշել է, որ այդ տղամարդը ամիսներ շարունակ ստիպել է իրեն հանդիպել հաճախորդների հետ, ինպես նաև՝ սպառնացել է պատժել Դիմումատուին, եթե վերջինս չկատարի նրա պահանջները։

Հիմք ընդունելով Դիմումատուի ներկայացրած բողոքները և վկայությունները՝ Ներպետական դատական ատյանները Դիմումատուի գործով քրեական հետաքննություն սկսելու մասին որոշում են կայացրել։ Հետագայում, հիմք ընդունելով Դիմումատուին մարմնավաճառության դրդելու մեջ մեղադրվող տղամարդու վկայությունները՝ Դատարանը վերջինիս արդարացնելու և Դիմումատուի գործը կասեցնելու մասին որոշում է կայացրել։ Դիմումատուն բողոքել է Դատարանի կայացրած որոշման դեմ, սակայն, ապարդյուն։ 2014 թվականի հունվարին Խորվաթիայի Վերաքննիչ դատարանը մերժել է Դիմումատուի ներկայացրած բողոքը։ Այնուհետև, Դիմումատուն սահմանադրական բողոք է ներկայացրել, սակայն նույն թվականի հունիսին Սահմանադրական դատարանը Դիմումատուի ներկայացրած բողոքը անընդունելի ճանաչելու մասին վճիռ է կայացրել։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 4-րդ հոդվածի (ստրկության և հարկադիր աշխատանքի արգելում) խախտում։ Վերջինս բողոքել է իր գործով Դատարանի կայացրած որոշումը բողոքարկելու և նոր հետաքննություն իրականացնելու համար իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի բացակայության մասին։ Դիմումատուն նաև բողոքել է Խորվաթիայում նման հանցագործությունների արդյունքում տուժած անձանց համար նախատեսված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի բացակայության մասին։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 4-րդ հոդվածի խախտում։

Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Խորվաթիան պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուին վճարել 5․000 եվրո գումարի չափով փոխհատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։

Մեկնաբանություններ