ԱԺ պատգամավոր Արսեն Առուստամյանի լիազորությունները դադարել են

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի  138-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետը՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 2-ին ստորագրել է արձանագրություն՝ թիվ 2 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Արսեն Առստամյանի պատգամավորական լիազորությունների դադարման մասին:

Արձանագրությունն ուղարկվել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

Ավելի վաղ՝ հուլիսի 23-ին, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդես էր եկել Արսեն Առստամյանի հրաժարականի մասին հայտարարությամբ:

Մեկնաբանություններ