Մեկնարկել է ադրբեջանցի դիվերսանտների գործով դատավարությունը. «Փաստինֆո»

DiversantnerԼՂՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի 27-ին մեկնարկել է ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի գործով դատավարությունը: «Փաստինֆո»-ի տեղեկացմամբ, վերջիններս իրենց մասնակի մեղավոր են ճանաչել:

Դիլհամ Ասկերովը հայտարարել է, որ մինչ 2014թ. արդեն 3 անգամ` 2005-ին Շահբազ Գուլիևի հետ և 2007 թ. երկու անգամ` մեկը ոմն Րաֆֆիի և Վագիֆի, մյուսը` միայնակ, այցելել է ԼՂՀ՝ բայց բացառապես հարազատների գերեզմանին այցելելու նպատակով, և չի ընդունել իրեն առաջադրված՝ ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքը:

Ասկերովը չի ընդունել նաև լրտեսության և անչափահաս Սմբատ Ցականյանի առևանգման և սպանության մեղադրանքը: Բայց ընդունել է ապօրինի զենք կրելու, փող, փաստաթուղթ և անասուն հափշտակելու՝ իրեն առաջադրված մեղադրանքները:

Իսկ նրա հանցակից Շահբազ Գուլիևն ընդունել է այս տարի Հասան Հասանովի հետ սահմանն ապօրինի հատելու մեղադրանքը, բայց պնդել է, թե չի իմացել, որ դա ապօրինի է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանություններ