«Արմավիր» ՔԿՀ-ում նման պահանջով հացադուլ հայտարարած դատապարտյալներ չկան. ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունն անդրադարձել է այսօր «Հրապարակ» լրատվական կայքի այն տեղեկատվությանը՝ համաձայն  որի «Արմավիր»ՔԿՀ-ի 20 դատապարտյալ հացադուլ է հայտարարել:

«Այսօր՝ հուլիսի 18-ին,  «Հրապարակ» լրատվական կայքը տեղեկություն տարածեց այն մասին, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 20 դատապարտյալ հացադուլ է հայտարարել համաներման իրենց պահանջին արձագանք չստանալու պատճառով:

Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է, որ հրապարակված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նման պահանջով հացադուլ հայտարարած դատապարտյալներ չկան»,- ասված է հաղորդագրությունում: