Շվեյցարիան բողոք է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպություն

Օրեր առաջ Շվեյցարիան բողոք է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպություն՝ պողպատի և ալյումինի ներկրման լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու մասին ԱՄՆ իշխանությունների կողմից կայացված որոշման վերաբերյալ։ Ավելի վաղ՝ 2018 թվականի մարտին, Շվեյցարիայի իշխանությունները դիմել են Միացյալ Նահանգներին՝ պողպատի և ալյումինի ներկրման լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու մասին որոշումը չեղյալ համարելու խնդրանքով, սակայն Վաշինգտոնը չի արձագանքել շվեյցարական իշխանությունների խնդրանքին: Այս մասին հայտարարել են Շվեյցարիայի կառավարության ներկայացուցիչները։
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մարտին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել` ալյումինի ու պողպատի ներմուծման համար սահմանված մաքսատուրքերի բարձրացման մասին իր որոշման հայտարարությամբ։ Մի շարք եվրոպական երկրներ իրենց դժգոհությունն են հայտնել այս կապակցությամբ և սպառնացել են բողոքել Վաշինգտոնի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)։ ԱՀԿ անդամ պետությունները նաև հայտարարել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սանձազերծել է պատմության մեջ ամենախոշոր առևտրային պատերազմը։
Այսպիսով, ընթացիկ տարվա հուլիսին Մեքսիկան, Կանադան, Նորվեգիան և Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մյուս անդամ պետությունները նույնպես բողոք են ներկայացրել ԱՄՆ-ի դեմ։ ԱՀԿ կանոնների համաձայն՝ ԱՄՆ-ն կարող է նոր որոշում կայացնել 60 օրվա ընթացքում, հակառակ դեպքում՝ Շվեյցարիան իրավունք ունի հայց ներկայացնել ԱՀԿ՝ դատավորների խումբ ստեղծելու և վերոգրյալ խնդրի վերաբերյալ որոշում կայացնելու պահանջով։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը հայց է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպություն ընթացիկ տարվա հուլիսի 2-ին, իսկ Չինաստանը՝ հուլիսի 6-ին։