Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում շարունակվեց «Նորքի զինված խմբի» գործով դատական նիստը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:
Այսօրվա նիստին դատարանը պետք է որոշում կայացրեց բավարարել Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալը խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ՝ հաշվի առնելով անձնական երաշխավորությունները:
Մեղադրող կողմը ներկայացրեց իր դիրքորոշումը այն մասին, որ չի առարկում միջնորդության դեմ և համարում է, որ ենթակա է բավարարման: Դատարանը 10 րոպե ընդմիջումից հետո հրապարակեց միջնորդությունը բավարարելու մասին որոշումը, այսպիսով պաշտպանության նախկին փոխնախարարը ազատ արձակվեց ԱԺ պատգամավորների անձնական երաշխավորությամբ: Վերջինս անհապաղ դատարանի դահլիճից ազատ արձակվեց:
« Ես բոլորիդ շնորհավորում եմ հանրապետությում չարիքի իշխանբության դադարեցումով և իմ այստեղից դուրս գալը պայմանավորված է միայն դրանով»,- ասաց Վահան Շիրխանյանը ազատության մեջ գտնվելով:
Պաշտպանության նախկին փոխնախարարը անդրադարձավ նաև Մանվել Գրիգորյանին. «Մարդու համար ամենածանր փորձությունը աթոռն է և փողը, ուրեմն Մանվելը չդիմացավ ոչ աթոռին, ոչ էլ փողին»,-ասաց նա, հավելելով.«Սերժ Սարգսյանը Պաշտպանության նախարարությւոնը դարձրել էր խանութ՝ դյուքան»:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 29-ին:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին ամբաստանյալ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատարանին ներկայացրել էր ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Հովիկ Աղազարյանի անձնական երաշխավորությունները իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխելու համար։ Նշենք, որ դատարան էին ներկայացել անձնական երաշխավորություններ ներկայացրած ԱԺ պատգամավորները, արդյունքում, դատավոր Արմեն Բեկթաշյանը երաշխավորներին էր ներկայացրել իրենց իրավունքներն ու պարտականությունները։
Հավելենք նաև, որ նախորդ նիստին Հարություն Սարիբեկյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը պաշտպանական կողմի միջնորդությունը բավարարվել է դատարանի կողմից, հաշվի առնելով վերջինիս առողջական վիճակը: Ինչպես նաև հիշեցնենք, որ դատարանի դահլիճից ազատ էին արձակվել գործով մյուս ամբաստանյալներ՝ 2,5 տարի կալանքի տակ գտնվող «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, Էդվարդ Ներսիսյանը` «Ապարը»:
Նշենք նաև, որ նախորդ դատական նիստի ժամանակ՝ հունիսի 18-ին դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ մերժել էր Վահագն Սալնազարյանի և Վահան Շիրխանյանի խափանման միջոցի փոփոխման պաշտպանների միջնորդությունները:
Հավելենք, որ այս քրեական գործով 33 հոգու մեղադրանքներ է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 223-րդ հոդվածի 1-ին մասի, ՔՕ-ի 223-րդ հոդվածի 2-րդ մասի և ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Գործով անցնում են նաև «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, ինչպես նաև Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գևորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը: