ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանի ավտոմեքենայում հայտնաբերվել է ինքնաձիգ և ատրճանակ

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Հովհաննես Հովսեփյանը երթևեկում է թիկնազորով և մեքենաներում զենք-զինամթերք կա։ Հունիսի 18-ի գիշերը՝ ժամը 23-ն անց 40-ի սահմաններում, ոստիկանները Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում հատուկ գործողություն են իրականացրել։ Մեքենաներում հայտնաբերվել են ինքնաձիգ և ատրճանակ, որոնց օրինականությունը ստուգվում է։ Մեքենաները տեղափոխել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Դրանցից երկուսը եղել են փոխարինված համարանիշերով, ինչպես և մեքենաներում տեղադրված են եղել հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ, առկայծող փարոսիկներ, նաև ռադիոկապի միջոցներ։
Իրավախախտումների փաստերով կազմվել են արձանագրություններ։
Հանգամանքները պարզվում են։

Նշենք, որ Հովհաննես Հովսեփյանը երկար տարիներ եղել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի վերահսկողական ծառայության պետը, պաշտոնավարել է նաև որպես ՊԵԿ նախագահ:

Մեկնաբանություններ