Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող Վաչե Սահակյանը չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում՝ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով նիստի ժամանակ ցուցմունք տվեց ամբաստաբնյալ Վաչե Սահակյանը, վերջինս հայտնեց, որ ինքը կատարվածի հետ ոչ մի առնչություն չունի:
Ամբաստանյալի խոսքերով դեպքի գիշերն ինքը Հայկազի ննջասենյակ չի գնացել, իսկ դեպքի մասին իմացել է միայն առավոտյան, երբ 6.30 իրեն արթնացրել է կուրսանտներից Օհանջանյան Նորիկը: Դեպքի մասին Նորիկից իմանալուց հետո ինքը գնացել է 408-րդ ննջասենյակ, որից հետո Հայկազի անկողնու մեջ տեսել է բրիտվա և վախի ազդեցության տակ վերցրել է այն, սակայն կապիտան Ավետիսյանը դա տեսնելով ասել է, որ ոչ մի բանի ձեռք չտա և ինքն այդ բրիտվան քցել է ձեռքից:
Ամբաստանյալը նշեց, որ վկաների տված ցուցմունքերն այն մասին, որ ինքը դեպքի գիշերը եղել է 408-րդ ննջասենյակում եղել է սուտ՝ վկաներն այդ կերպ զրպարտել են իրեն: Վաչե Սահակյանի խոսքերով, ինքն այդ ինստիտումում եղել է աչքի ընկնող կուրսանտ, մարդիկ հարգել են իրեն և լսել են, դրա համար՝ քննիչներն ու ռազմական ոստիկանության աշխատակիցները վկաների վրա ճնշումներ են գործադրել՝ ստիպելով նրանց սուտ ցուցմունքեր տալ, բացի այդ իր վրա ևս եղել են ճնշումներ:
«Ռազմական ոստիկանության կողմից ճնշումներ են եղել իմ հանդեպ: Նրանք տալիս էին հարցեր, ճնշում էին և ասում էին, որ ինքնախոստովանական ցուցմունքներ տամ»,- ասաց Վաչե Սահակյանը՝ նշելով, որ ինքը դիմել է նրանց ստի դետեկտորով փորձաքննություն անցնելու համար, սակայն իրեն մերժել են և հիմա էլ է պատրաստ դրան:
Դատախազի այն հարցին, ինչպե՞ս է եղել, որ վկաներն իրենց ցուցմունքներում նկարագրել են կոնկրետ գործողություններ, Վաչե Սահակյանը պատասխանեց, որ, եթե կոնկրետ գործողություններ են նկարագրել, այդ դեպքում պետք է նաև ապացույցներ ներկայացնեն, քանի որ փորձաքննության արդյունքերը հակառակն են ցույց տվել:
Խոսելով մյուս ամբաստանյալների մասին Վաչեն հայտնեց, որ Մովսես Ազարյանի հետ եղել են ընկերներ, իսկ Գնելի և Նորիկի հետ ծանոթացել են ինստիտուտում և ճանաչելով նրանց ինքը բացառում է, որ տղաներն ընդունակ են նման արարքի: Իսկ Հայկազի հետ ունցել է նորմալ հարաբերություններ, Հայկազը կուրսանտներից միակն է եղել, որ նոր տարուն զանգահարել է իրեն և շնորհավորել է:
«Հայկազի հետ սովորել եմ 4-5 ամսի և չէի կարող իմանալ, թե նա ինչ խնդրիներ է ունցել: Գուցե այդ խնդրիները եղել են դրսում: Ես չեմ բացառում, որ Հայկազ Բարսեղյանին սպանել են և չեմ էլ բացառում, որ Հայկազ Բարսեղյանն ինքնասպան է եղել: Ես ոչ մի բանից տեղյակ չեմ»,-ասաց նա:
Ամբաստանյհալի հարցաքննությունից հետո մեղադրող դատախազը միջնորդեց հրապարակել վերջինիս նախաքննական ցուցմունքները, քանի որ նախաքննական և դատաքննական ցուցմունքներում առկա են որոշակի հակասություններ: Դատավոր Դավիթ Հարությունանն էլ բավարարեց ներկայացված միջնորդությունը:
Այնուհետև դատախազը դատարանին հայտնեց, որ գործեր են նախապատրաստվել, կատարվել է քննություն ճնշումների և խոշտանգումների վերաբերյալ, սակայն պարզվել է, որ նման բան տեղի չի ունցել: Դատախազին ի պատասխան Վաչե Սահակյանի պաշտպան Արա Զաքարյանը հայտնեց, որ այդ քննությունը չի իրականացվել այն մարմնի կողմից, որն իրավասու է եղել այդ անելու, իսկ ճիշտ քննություն իրականացնելու դեպքում շատ բաներ ի հայտ կգային:
«Ես գտնում եմ, որ որևէ քննություն չի կատարվել խոշտանգման հանգամանքը պարզելու համար»,- ասաց պաշտպանը և հավելեց, որ իրենք հույս ունեն ձեռք բերել ապացույցներ, որից հետո կիրականացնեն համապատսխան գործողություններ:
Տուժողի իրավահաջորդ Արկադի Բարսեղյանն էլ հայտնեց, որ վկաների վրա եղել են ճնշումներ, որոնք իրականցվել են ամբաստանյալների և նրանց հարազատների կողմից, որոնց մասին վկաները հայտնել են նաև դատարանում:
Նշենք, որ այսօրվա նիստի ժամանակ դատարանը պետք է հրապարակեր առերեսումների տեսանյութերը, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով դրանք կհրապարակվեն հաջորդ դատական նիստի ժամամանակ, որը տեղի կունենա հունիսի 25-ին:
Հավելենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ցուցմունք է տվել նաև ամաստանյալ Գնել Թևոսյանը, վերջինս նույնպես չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, իսկ Նորիկ Սահակյանն ու Վարազդատ Սաֆարյանը հրաժարվել են ցուցմունք տալուց: Առաջիկայում ցուցումնք կտա նաև Մովսես Ազարյանը:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին առավոտյան հայտնաբերել են մարզահրապարակում` պտտաձողից պարանով կախված վիճակում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, վերը նշված անձանցով, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին:
Իսկ Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ Պն 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմաններում նույն մարտկոցի կուրսանտ Տ.Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդված. ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին: