Անապահով ընտանիքներին տրամադրվող էլեկտրաէներգիայի սկագինը առաջիկայում կնվազի 10 դրամով, այսօր այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գիրգորյանը:
Վերջինս նշեց, որ տարեվերջին կգնահատեն էներգետիկ համակարգի հնարավորությունները և հաշվի առնելով բոլոր ռիսկերը, կարծում են, որ կարող են սակագների հետ կապված փոփոխություններ իրկանացնել անապահով ընտանիքների մասով, որոնց թիվը կազմում է 110-120 հազար:
«Մեր հաշվարկների արդյունքում եկել ենք այն եզրահանգման, որ հնարավորություն ունենք 10 դրամի չափով նվազեցնել անապահով ընտանիքներին տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը»,- ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հանձնարարեց նախարարին ուսումնասիրել էլեկտրաէներգիայի սակագինը ոչ միայն անապահով ընտանիքների համար, այլ ընդհանուր առմամբ նվազեցնելու հնարավորությունը: