Ոստիկանության ծառայողը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները. ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ

InvestigatoryՔաղաքացի Լարիսա Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին) հարուցվել է քրեական գործ: Այդ մասին հաղորդում է ՀՔԾ տեղեկատվական կենտրոնը:

Մասնավորապես, ՀՀ ոստիկանության ՔԳՎ Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքում Տիգրան Ն.-ին ծանր մարմնական վնասվածք հասցնելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով վկա Լարիսա Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության` պետական հատուկ ծառայություն իրականացնող անձը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, գործի իրական հանգամանքները խեղաթյուրելու նպատակով իրեն հորդորել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ գործով մեղադրյալ Մխիթար Ն.-ի` տուժող Տիգրան Ն.-ին դանակահարելու նախնական դիտավորություն ունենալու վերաբերյալ, այնուհետև սպառնացել է, որպեսզի Լարիսա Հ.-ն լրացուցիչ հարցաքննությունների ընթացքում պնդի նախկինում տված իրականությանը չհամապատասխանող իր ցուցմունքը:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

 

Մեկնաբանություններ