Ջրպետկոմի նախագահ Արսեն Հարությունյանը հրաժարական է տվել

Այսօր կառավարության նիստից հետո Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը լրագրողներին հայտնեց, որ հրաժարականի  դիմում է ներկայացրել և սպասում է, որ մակագրվի:

Վերջինս հայտնեց, որ ոչ մի կերպ չի պատկերացնում իր աշխատանքը նոր կառավարության հետ:

Արսեն Հարությունյանն անդրադարձավ նաև «Ժամանակ» օրաթերթի տարածած այն հայտարարոթյանը, թե Սևանա լճից մարտ-ապրիլ ամիսներին ապօրինաբար բաց է թողնվել 13 մլն խմ ջուր, ինչի արդյունքում իր կողմից յուրացվել է 13 մլն դոլար:

«Ես հորդորում եմ Ժամանակ օրաթերթին ներողություն խնդրել և հերքում տալ, հակառակ դեպքում հարցը լուծում է ստանալու դատական կարգով»,- ասաց նա:

Մեկնաբանություններ