Պետական եկամուտների կոմիտեն՝ հիմք ընդունելով վարչապետի՝ հրապարակավ հնչեցրած պահանջը՝ իրազեկում է հանրությանը, որ կանխիկ գործարքների դեպքում որոշ հարկ վճարողներ զանգվածաբար տրամադրում են հարկային օրենսգրքին չհամապատասխանողկտրոններ, որոնք, սակայն, արտաքնապես քիչ են տարբերվում ՀԴՄ կտրոնից: Նմանօրինակ կտրոններով իրականացված կանխիկ գործարքները չեն մասնակցում հարկ վճարողների կողմից իրացման շրջանառությունների ձևավորմանը և հարկերի հաշվարկմանը: ՀԴՄ կտրոնի հավաստիությունը պարզելու համար ՊԵԿ-ը հորդորում է առաջնահերթ ստուգել հետևյալ պարտադիր վավերապայմանները. հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)՝ բաղկացած 8 նիշից և անվանումը, կտրոնի հերթական համարը (ԿՀ), որը պետք է բաղկացած լինի 8 նիշից, ՀԴՄ-ի գրանցման համարը (ԳՀ կամ ՄԳՀ) և ֆիսկալ համարը (Ֆ):
Վերջին լուրեր
Ամենաընթերցվածներ
ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին և Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքում...
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և ««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծի ընդունմամբ հնարավոր...
ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը
«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերը ներկայացվում...
Չօգտագործման հիմքով ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների կորուստ
Ինչպես նշվել է մեր կողմից հրապարակված մի շարք իրազեկումներում, ապրանքային
նշանը, լինելով ապրանքների և ծառայությունների անհատականացման միջոց, մտավոր սեփականության
իրավունքի զարգացմանը զուգընթաց մեծ դերակատարություն...
Ակնարկ․ վարչական դատարանի իրավասությունը նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը որոշելիս
«Նորմատիվ իրավական
ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում նորմատիվ իրավական ակտ հասկացությունը սահմանվում
է որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված
մարմինների կամ պաշտոնատար...
Արհեստական բանականությունը որպես հեղինակային իրավունքի սուբյեկտ
Ինչպես արդեն գիտենք, 21-րդ դարը հայտնի է որպես թվային տեխնոլոգիաների հեղափոխության և զարգացման դարաշրջան և մի շարք ոլորտներում վերջիններս ուղղակիորեն կամ անուղղակիորեն...