Շիրակի պետական համալսարանի ռեկտորը հրաժարական է տվել

Շիրակի պետական համալսարանի ռկտոր Սահակ Մինասյանը հրաժարական է տվել, այս մասին այսօր հայտնել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Վերջինս նշել է, որ պաշտոնակատար կնշանակվի ռեկտորի տեղակալ Երվանդ Սերոբյանը:

«Ես երեկ հանդիպել եմ ռեկտոր Սահակ Մինասյանի հետ և այս իրավիճակից դուրս գալու մեկ լուծում ենք գտել: Սա շատ լուրջ քայլ է պարոն Մինասյանի կողմից, փոխզիջումային տարբերակ է, որ լարվածությունը հանդարտվի»,- ասել է նա:

ԿԳ նախարարը հայտնել է, որ բուհի կառավարման խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանի հրաժարականից հետո, պետք է ձևավորվի ՇՊՀ կառավարման նոր խորհուրդ, որն էլ կընտրի նոր ռեկտոր:

Արայիկ Հարությունյանի խոսքերով հաջորդ շաբաթ ինքը նորից կայցելի Գյումրի և առանձին հանդիպում կունենա ուսանողների և դասախոսների հետ:

Նշենք, որ արդեն տևական ժամանակ ՇՊՀ-ի ուսանողները և աշխատանքից ազատված դասախոսները բողոքի ակցիաներ էին իրականացնում համալսարանի դիմաց՝ պահանջելով ռեկտորի հրաժարականը:

 

Մեկնաբանություններ