Նոր նշանակումներ՝ փոխվարչապետների և նախարարների պաշտոններում

Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որի համաձայն նոր նախարարներ և փոխվարչապետներ են նշանակվել: Հրամանագրում ասվում է՝

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

Մխիթար ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել սփյուռքի նախարար, Դավիթ ՏՈՆՈՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարար, Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ կրթության և գիտության նախարար նշանակել, Սուրեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ տարածքային կառավարման և զարգացման նախարար նշանակել, Տիգրան ԱՎԻՆՅԱՆԻՆ նշանակել փոխվարչապետ, իսկ Արարատ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ նշանակել առաջին փոխվարչապետ»: