ԱԱԾ տնօրեն է նշանակվել Արթուր Վանեցյանը

Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրեն նշանակելու վերաբերյալ: Հրամանագրում ասվում է՝

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.

Արթուր ՎԱՆԵՑՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն»:

Մեկնաբանություններ