Ս. Բ.-ն ընդդեմ Ռումինիայի (գանգատ թիվ 24453/04)
Դիմումատու տիկին Ս.Բ.-ն (ծնվ. 1952թ.) Ռումինիայի քաղաքացի է: Գործը վերաբերում է ենթադյալ բժշկական անփութությանը:
2011թ. սեպտեմբերին դիմումատուն ստացել է ատամնաբուժական ծառայություններ, որոնց մեջ եղել է նաև այնպիսին, որը, ըստ դիմումատուի, ատամնաբույժը պատշաճ չի իրականացրել: Այդ ամենի հետևանքով դիմումատուն ունեցել է բազմատիվ առողջական խնդիրներ (լնդերի բորբոքում, կտրվածքներ, ցավեր): 2003թ. մարտին նա ներկայացրել է քրեական բողոք, պահանջելով դատաբժշկական փորձաքննության մանրամասն եզրակացություն: Նա ցանկացել է պարզել, թե արդյոք իր գործում առկա է եղել բժշկական անփութություն, որպեսզի պահանջի համապատասխան փոխհատուցում: Փորձագետը իր եզրակացությունում նշել է, որ անհրաժեշտ է հեռացնել պրոտեզը, քանի որ ատամնաբուժական աշխատանքները պատշաճ կերպով չեն իրականացվել: Բուխարեստի շրջանային դատարանը ատամնաբույժին անմեղ ճանաչել է: Դատարանը նշել է, որ դիմումատուն ունի իր մեղքի բաժինը, քանի որ հրաժարվել է պրոթեզները մշտապես անշարժացնելուց: 2011թ. հոկտեմբերին տվյալ որոշումը բողոքարկվել է վերաքննության կարգով:
Հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի վրա (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք)՝ դիմումատուն բողոքում է, որ չկան համապատասխան հնարավորություններ, որոնք հնարավորություն կտան պարզել արդյոք տեղի է ունեցել բժկական անփութություն, թե` ոչ, և ստանալ արդարացի փոխհատուցում: Նա պնդում է, որ Ռումինիայում անհնար է ստանալ եզրակացություն բժշակական անփութության առկայության վերաբերյալ, քանի դեռ տվյալ գործով չի իրականացվում քաղաքացիական կամ քրեական դատավարություն:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սույն գործով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում և սահմանել է 25,000 եվրո՝ որպես կրած բոլոր վնասների փոխհատուցում և 850 եվրո՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում:
Գործի մանրամասներին և որոշման բնօրինակին անգլերեն լեզվով կարող եք ծանոթանալ այստեղ: