Հանրապետության հրապարակը մարդաշատ է

Երկար ընդմիջումից հետո Հանրապետության հրապարակն այսօր կրկին մարդաշատ է: Վաղ առավոտից այստեղ են հավաքվել բազմաթիվ մարդիկ՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանին:

Քաղաքացիները սպասում են այսօր ԱԺ-ում կայանալիք վարչապետի ընտրություններին, որին պետք է հետևեն ուղիղ հեռարձակմամբ՝ Հրապարակում տեղադրված մեծ էկրանների միջոցով:

Նշենք, որ այսօր ժամը 12:00-ին Ազգային ժողովի հատուկ նիստի օրակարգում դրված է Հայաստանի վարչապետի ընտրության հարցը: Խորհրդարանի 1/3-ի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում առաջադրվել է Նիկոլ Վովայի Փաշինյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին կայացած վարչաետի ընտրության ժամանակ՝ 45 կողմ և 55 դեմ ձայներով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետի պաշտոնում: